23 մարտի 2012 - 10:42 AMT
Ոչ պաշտոնական տվյալներով` Facebook-ը IBM-ից 750 պատենտ է ձեռք բերել

Ոչ պաշտոնական տվյալներով` Facebook-ը International Business Machines համակարգչային տեխնիկայի արտադրողից (IBM) 750 պատենտ է ձեռք բերել: Հաղորդվում է, որ ձեռք բերված պատենտները վերաբերում են ծրագրային ապահովմանն ու համակարգչային ցանցերին:

Հարկ է նշել, որ 2012թ. մարտի 13-ին Yahoo! ընկերությունը, որը համանուն որոնողական համակարգի սեփականատերն է, Facebook-ի դեմ հայց է ներկայացրել մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ` սոցիալական ցանցին մեղադրելով իր` գովազդին, հեղինակային իրավունքներին և համակարգչային ցանցերին վերաբերող ընդհանուր առմամբ 10 պատենտների խախտման մեջ:

Ներկայումս Facebook ընկերությունը պատրաստվում է բաժնետոմսերի (IPO) առաջին հրապարակային բաշխմանը, որը տեղի կունենա 2012թ. գարնանը, հաղորդում է ՌԲԿ-ն: