ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին խոստովանել է, որ աջակցելու է Թուրքիային` 2020թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հարցում:
«Թուրքիան ուներ 2016թ Եվրոպայի առաջնության լուրջ հայտ, և կարծում եմ, որ 2020թ հայտն էլ ավելի ուժեղ կլինի: Կա միայն մեկ խնդիր` Ստամբուլը հավակնում է 2020թ Օլիպիական խաղերի անցկացմանը: Մեկ տարում երկու նմանատիպ զանգվածային միջոցառում իրականացնելը բարդ է: Սակայն, եթե Ստամբուլի Օլիմպիական խաղերի հայտը մերժվի, ես կաջակցեմ Թուրքիայի հայտին: Կարծում եմ, որ այդ երկիրը պետք է ընդունի Եվրոպայի առաջնությունը»,-Պլատինիի խոսքը մեջբերում է eurosport.ru-ն:
2020թ Եվրոպայի առաջնության անցկացման հավակնորդների թվում էական է Բուլղարիայի և Ռումինիայի համատեղ հայտը: Ադրբեջանն ու Վրաստանը ևս մտադիր էին համատեղ հայտ ներկայացնել, սակայն դեռևս որոշում չեն կայացրել: