23 մարտի 2012 - 12:14 AMT
Յանկո Տիպսարևիչը Մայամիում երեկույթի ժամանակ աշխատել է որպես դիջեյ

Սերբ թենիսիստ Յանկո Տիպսարևիչը, ով մարտի 23-ին Մայամիում Sony Ericsson Open-ի երկրորդ շրջանում կխաղա Դավիթ Նալբանդյանի հետ, Facebook սոցցանցում իր էջում պատմել է, թե ինչպես է անցկացնում իր ազատ ժամանակը:

Յանկոն երեկույթի ժամանակ աշխատել է որպես դիջեյ, իսկ նրա գործընկերը հայտնի ֆրանսիացի երաժիշտ և պրոդյուսեր Բոբ Սինքլերն էր:

Ավելի վաղ Նալբանդյանն ու Տիպսարևիչը հանդիպել են երկու անգամ, և երկու խաղերում էլ առավելության է հասել արգենտինահայ թենիսիստը: Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել Ինդիան Ուելսում BNP Paribas Open-ի շրջանակում, որտեղ Նալբանդյանը հաղթել է 6:3, 3:6, 6:3 հաշվով: