23 մարտի 2012 - 15:34 AMT
ՈւԵՖԱ-ն կրկնակի բարձրացրել է ակումբների փոխհատուցումը, որոնց ֆուտբոլիտսները կմասնակցեն Եվրո-2012-ին

ՈւԵՖԱ-ն գրեթե երկու անգամ բարձրացրել է ակումբների փոխհատուցումը, որոնց ֆուտբոլիստները Լեհաստանում և Ոիկրաինայում մասնակցելու են 2012-ի Եվրոպայի առաջնությանը: Ի սկզբանե նախատեսված 55 մլն եվրո գումարը հասել է 100 միլիոնի, հաղորդում է The Daily Telegraph-ը: EURO-2008-ի համար ակումբները ստացել են 43,5 մլն:

Ստամբուլում ՈւԵՖԱ-ի ամենամյա կոնգրեսում ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և Եվրոպական ակումբների ասոցիացիայի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն կազմակերպությունների միջև ստորագրել են նոր պայմանագիր՝ նախատեսված մինչև 2018-ը: Կոնգրեսի գլխավոր արդյունքն այն է դարձել, որ ՈւԵՖԱ-ն համաձայնվել է զգալիորեն ավելացնել վճարումների գումարը:

Եվրոպայի հաջորդ առաջնությունը կայանալու է 2016-ին Ֆրանսիայում: Մասնակիցների քանակը 16-ից հասնեու է 24-ի: Ակումբներին վճարումները կկազմեն 150 մլն եվրո, հաղորդում է Lenta.ru-ն:

Ի տարբերություն ՈւԵՖԱ-ի, Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիան առայժմ պատրաստ չէ զիջել ակումբներին:Մարտի սկզբին ՖԻՖԱ գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր չէ ավելացնել վճարումները 2014-ի աշխարհի առաջնությանը խաղացողների մասնակցության համար: