24 մարտի 2012 - 12:59 AMT
«ՀայՌուսգազարդը» երկարաձգում է «Առանց կանխավճարի ակցիան մինչեւ 2012թ. հոկտեմբերի 1-ը

Ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մինչեւ 2012թ. հոկտեմբերի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարիակցիան» հետեւյալ պայմաններով. այն բնակիչները, որոնք մինչեւ 2012թ. հոկտեմբերի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին եւ կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: