24 մարտի 2012 - 15:19 AMT
Շվեդիան Իրանի և ԵՄ միջև տարաձայնությունների դիվանագիտական կարգավորման կողմնակից է

Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը, ուրբաթ օրը ելույթ ունենալով Բրյուսելում, աջակցելով Իրանի և «վեցնյակի» բանակցությունների վերսկսմանը, ասել է, որ նրա երկիրն ընդգծում է Իրանի և ԵՄ միջև տարաձայնությունների դիվանագիտական կարգավորումը: Կարլ Բիդտը կոչ է արել զերծ մնալ այն ամենից, ինչը կարող է խաթարել Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների խաղաղ գործընթացը, հաղորդում է France Press-ը: