26 մարտի 2012 - 12:48 AMT
Թուրքիան ոչ մի կերպ չի համակերպվում ղարաբաղյան գործընթացին չմասնակցելու հետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը առաջարկել է ակտիվացնել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար, հաղորդում է թուրքական HaberTurk պարբերականը: «Թուրքիան պատրաստ է ակտիվացնել բանակցությունները Ադրբեջանի հետ` այդ հակամարտությունը լուծելու համար: Սակայն դրա համար, Ֆրանսիան, ԱՄՆ և Ռուսաստանը ևս պետք է մեծացնեն ճնշումը Հայաստանի վրա»,-ասել է Էրդողանը:

Վարչապետը նաև ընդգծել է, որ «ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն 20 տարի է չի կարողանում հասնել այս խնդրի կարգավորմանը»: