26 մարտի 2012 - 13:22 AMT
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի որոշ հատվածներ շարունակում են փակ մնալ

Ձյան առատ տեղումների պատճառով, մարտի 23-ից Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են

Արտակարգ իրավիճակների նախարարությունից` այլ մեքենաների համար Գուդաուրի (Պոստա) - Լարսի հատվածում երթևեկությունը բաց է ժ.12:00–ժ.20:00:

Օրվա մնացած ժամերին` թույլատրվում է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները թունելներում պետք է շարժվեն միակողմանի: Գուդաուրի(Պոստա) - Կոբի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված է:

Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: