
Իր բնակարանից ոստիկանության հետ բանակցությունների ժամանակ «թուլուզյան հրաձիգը»` Մուհամմեդ Մերան խոստովանել է, որ զղջում է այն մասին, որ ուշացել է առավոտյան հրեական քոլեջի բացումից, այդ դեպքում հնարավոր կլիներ ավելի շատ մարդ սպանել, կիրակի հաղորդել է «Ժուրնալ դյու Դիմանշ» պարբերականը:
Ըստ պարբերականի, Մերան հայտարարել է, որ չէր համաձայնվել ինքնասպան-ահաբեկչության, քանի որ ցանկանում էր մի քանի հարձակում գործել, որոնք «Ֆրանսիային ծնկի կբերեին»: Թերթը գրում է, որ «անմեկնելի հաճույք ստանալով» սպանություններից, երիտասարդը ցանկանում էր «տեսնել, զգալ և նկարահանել զոհերին»: Մերան պնդում է, որ տեսագրությունները փոխանցել է «եղբայրներին», որոնք կզետեղեն դրանք ինտերնետում:
Փարիզի գլխավոր դատախազի խոսքով, հանցագործությունների մասին մարդասպանի նկարահանած տեսանյութերը արդեն համացանցում են, սակայն ոչ ոք հստակ չգիտի, թե հատկապես որտեղ: