26 մարտի 2012 - 15:46 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները նվազել են

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից մարտի 26-ից ապրիլի 1-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 18947.58 (-257), բացթողնման գինը` 20595.20 (-280.42) դրամ, արծաթի գնման գինը` 367.25 (-11.99), բացթողնման գինը` 399.18 (-13.04), պլատինի գնման գինը` 18847.65 (-508.19), բացթողնման գինը` 20486.58 (-552.37), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 7840.99 (-216.19), բացթողնման գինը` 8522.82 (-234.98) դրամ: