26 մարտի 2012 - 16:02 AMT
Իսրայելը խզում է հարաբերությունները ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հետ

Իսրայելի ԱԳՆ-ն մարտի 26-ին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հետ աշխատանքային հարաբերությունները խզելու մասին, հաղորդում է Associated Press: Որոշումը, որը հնչել է ԱԳՆ ներկայացուցիչ Իգալ Պալմորի կողմից, նշանակում է, որ խորհրդի հանձնաժողովին մերժելու են մուտք գործել Իսրայելի տարածք և բռնազավթված պաղեստինական տարածքներ:

Փաստաթուղթը ստորագրել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, ով հայտնի է իր ծայրահեղ աջակողմյան հայացքներով:

Իսրայելը մեղադրում է ՄԱԿ ներկայացուցիչներին նրանում, որ նրանք զբաղեցնում են բացահայտ պաղեստինամետ դիրքորոշում՝ իրենց ուշադրությունը սևեռելով Իսրայելի վիճելի գործողությունների վրա: Միաժամանակ, ՄԱԿ խորհուրդն ավելի քիչ ուշադրություն է դարձնում արաբական երկրներում մարդու իրավունքների ոտնահարումների վրա: