26 մարտի 2012 - 16:20 AMT
Մարտի 26-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 388.64 դրամ

Մարտի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,6 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 389.15 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 389.26 դրամ:

Մարտի 26-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 388.64 դրամ` մարտի 23-ի համեմատ ավելանալով 0.40 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 513.16 դրամ` նվազելով 1.49 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.07 կետով` կազմելով 13.31 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: