ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Քոֆի Անանը կոչ է արել արհեստական ժամանակային շրջանակներ չստեղծել սիրիական ճգնաժամի լուծման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Սխալ է ինչ-որ ժամկետներ դնելը, երբ ոչ մի բան հասկանալի չէ»,- ասել է Անանը երկուշաբթի օրը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում: Նա հավելել է, որ խաղաղության հասնելու համար աշխատանք պետք է տանել ինչպես Սիրիայի իշխանությունների, այնպես էլ ընդդիմության հետ: