19 մարտի 2004 - 18:14 AMT
ԱՄՆ ՇՈՒՐՋ 65 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ԱԿՑԻԱՅԻՆ
ԱՄՆ ավելի քան 60 կոնգրեսականներ կմասնակցեն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող հայոց ցեղսպանությանը նվիրված ամենամյա ակցիային: Ապրիլի 28-ին Վաշինգտոնի Կապիտոլիայի բարձրունքում անցկացվելիք միջոցառմանն ակնկալվում է նաեւ ԱՄՆ-ում հավատարմագրված առաքելությունների եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը: «ԱՄՆ հայերը գնահատում են ամերիկյան օրենսդիրների սկզբունքային աջակցությունը, եւ իրենց երախտագիտությունն են հայտնում այն ըմբռնողություն ցուցաբերելու համար, որ հայոց ցեղասպանության դասերը պետք է ապագայում ծառայեն մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: Միջոցառման ընթացքում կկայանա ցեղասպանությունից փրկված հայերի նկատմամբ ԱՄՆ մարդասիրական վերաբերմունքի մասին պատմող «Վառվող Տիգրիս» գրքի հեղինակ, գրող Պիտեր Բալաքյանի պարգեւատրման արարողությունը: