Աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը որոշել է լքել Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մարզիկների խորհրդի փոխնախագահի պաշտոնը:
Նադալը դժգոհ է իր գործընկերների իներտությունից, ովքեր չեն շտապում օժանդակել բարեփոխումների վերաբերյալ իր առաջարկներին: Մասնավորապես, իսպանացին հանդես է գալիս այն բանից կողմից, որ թենիսային վարկանիշը հաշվեն երկու տարվա ցուցանիշների հիման վրա, այլ ոչ թե մեկ, ինչպես հիմա: Դա, Նադալի կարծիքով, դրական ազդեցություն կունենա թենիսիստների կարիերայի տևողության վրա` նրանց ավելի շատ հնարավորություններ ընձեռելով առողջական վիճակից ելնելով մրցաշարեր բաց թողնել:
Մարզիկների խորհուրդը բաղկացած է 12 անդամներից` ներառյալ համաշխարհային վարկանիշի լավագույն հարյուրյակից վեց թենիսիստներ, խորհրդի նախագահը Ռոջեր Ֆեդերերն է (Շվեյցարիա):