19 մարտի 2004 - 20:08 AMT
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԽՍՏԱՑՎԱԾ ՌԵԺԻՄԻ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ
Բուդապեշտում հայ զինվորականի սպանության համար ձերբակալված Ադրբեջանի զինված ուժերի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին տեղափոխել են խստացված ռեժիմի մեկուսարան: ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, դա կապված է Սաֆարովի կալանքի ժամկետի եւս երկու ամսով երկարացման հետ: Հիշեցնենք, որ նրա նախնական կալանքի ժամկետը լրանում է այսօր` մարտի 19-ին: Միեւնույն ժամանակ, նույն աղբյուրների համաձայն` ադրբեջանցի փաստաբան Էլչին Ուսուբովը Սաֆարովի պաշտպանությամբ զբաղվող հունգար փաստաբան Զալայ Պետերին է հանձնել պաշտպանության համար անհրաժեշտ փաստաթղթերը` Ռամիլ Սաֆարովի հայրենի Ջաբրայիլ գյուղի «հայերի կողմից զավթման» եւ Խոջալուի ողբերգական դեպքերի մասին: