19 մարտի 2004 - 22:34 AMT
ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ «ԹՈՒՐՔԻԱ.ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆ» ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Ապրիլի վերջին Երեւանում կկազմակերպվի «Թուրքիա. մշակութային եղեռն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող կիսաավերակ կամ իսպառ վերացված բազմաթիվ հայկական ճարտարապետական եւ մշակութային հուշարձանների նախկինում եւ ներկայումս արված լուսանկարները: Ինչպես «Արմենպրես» գործակալությանը տեղեկացրել է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրման կազմակերպության» նախագահ Սամվել Կարապետյանը, հայոց ցեղասպանության 89-րդ տարելիցի կապակցությամբ նախապատրաստվող ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել, թե քաղաքակիրթ եվրոպական պետությունների ընտանիքին միանալ ցանկացող Թուրքիան ինչպիսի՞ կեցվածք ունի մշակութային արժեքների նկատմամբ: