27 մարտի 2012 - 17:11 AMT
Հայաստանի ու Իրանի սահմանին ընդհանուր օգտագործման բնապահպանական այգի կստեղծվի

Հայաստանն ու Իրանը Սյունիքի մարզի հարավային շրջանում (Իրանի հետ սահմանային հատվածում) բարեկամության բնապահպանական այգի-պուրակ կստեղծեն: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարարի օգնական Կարեն Պապոյանը այգու ստեղծման նպատակն է նոր, ընդհանուր կանաչ տարածքների, կենդանատեսակների և, առհասարակ, վայրի բնության զարգացումը: Այգին լինելու է երկկողմանի օգտագործման և խորհրդանշելու է երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Կարեն Պապոյանը ասաց, որ հայկական կողմը այս պահին ֆինանսական ներդրումներ չի կատարել:

Նախարարի օգնականը նշեց, որ նախնական քարտեզագրումն արդեն արված է. «Ապրիլի առաջին տասնօրյակում տեղի կունենա հանդիպում ՀՀ բնապահպանության նախարարի և Իրանի բնապահպանական կոմիտեի ներկայացուցչի միջև, որից հետո կհստակեցվի աշխատանքների ընթացքը»: