28 մարտի 2012 - 11:36 AMT
Արթուր Աբրահամ. Վիլչևսկին ուժեղ մրցակից է, սակայն հաղթողը ես եմ լինելու

Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կշարունակի պատրաստվել հաջորդ մենամարտին, որը տեղի կունենա մարտի 31-ին Գերմանիայի Կիլ քաղաքում Sparkassen արենայում Պետր Վիլչևսկու (Լեհաստան) հետ:

Աբրահամի մրցակիցը ներկա չի եղել մամլո ասուլիսին օդանավակայանի աշխատակիցների գործադուլի պատճառով: «Ես ամբողջ ժամանակն անցկացրեցի Մյունխենի օդանավակայանում աշխատակիցների գործադուլի պատճառով: Սակայն մինչ մենամարտը կհասցնեմ ժամանել Կիլ: Այս միջադեպը չկոտրեց ինձ և շաբաթ օրը ես կհաղթեմ Աբրահամին»,-Վիլչևսկու խոսքերն է մեջբերում fightnews.com-ը:

Իր հերթին Աբրահամն ասել է, որ բաց մարզման ժամանակ նա չպետք է տեսներ Պետրին. «Մարզիչ Ուլի Վեգների հետ ես բավականին մենամարտեր եմ տեսել Վիլչևսկու մասնակցությամբ: Նա ուժեղ մրցակից է, ես նրան չեմ թերագնահատում: Սակայն, մենամարտում միևնույն է ես եմ հաղթելու»: