28 մարտի 2012 - 15:07 AMT
Վրաստանի իշխանություններն արգելել են պաշտոնյաներին ներկա գտնվել Ջավախքի հայկական ՀԿ խորհուրդի հանդիպմանը

Մարտի 27-ին Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդիպում է անցկացրել, որի ընթացքում խորհրդի ղեկավար Արտակ Գաբրիելյանը ներկայացրել է Բրյուսել կատարած այցի և եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպման արդյունքները: Հանդիպմանը, հրավիրված էին շրջանների բոլոր ղեկավարները, իրենց տեղակալների հետ միասին` մարդու իրավունքների պաշտպանի Ախալքալաքի գրասենյակի պատասխանատուն, ինչպես նաեւ բազմաթիվհասարակական, երիտասարդական, պետական, մշակութային եւ այլ կազմակերպություններ,միություններ եւ լրատվամիջոցներ: Եվ սա վերաբերում է ոչ միայն Ախալքալաքի շրջանին, այլ նաեւ Նինոծմինդայի, Ախալցխայի եւ Ծալկայի շրջաններին: Հադիպման դեռ սկզբում շատերը զանգահարում եւ տեղեկացնում էին, որ չեն ներկայանա հանդիպմանը, քանի որ «վերեւից» զանգել-զգուշացրել են:

Արդյունքում, ընդամենը 30 հոգով հանդիպումըկայացավ Ա-ԻՆՖՈ լրատվական գործակալության փոքրիկ գրասենյակում: Արտակ Գաբրիելյանը նշեց, որ պաշտոնյաներին ներկայացրել է 5 հիմնական սկզբունքներ, որոնցով ղեկավարվելով, պետք է լուծել Ջավախքի խնդիրը. 1.Վերջ տալ երկրամասի ժողովրդագրական պատկերը փոխելու ճիգերին 2.Տեղական եւ պետական կառավարման կառույցներում բարելավել հայերի ներկայացվածությունը 3.Սոցիալական եւ տնտեսական զարգացման ծրագրեր մշակել եւ իրականացնելերկրամասում, դրա մակարդակը այդ բնագավառներում հավասարեցնելու համար երկրիմնացյալ շրջանների վիճակին 4.Ազգաբնակչության հայ մեծամասնություն ունեցող վարչական շրջաններիկառավարման մարմիններում հայոց լեզվի օգտագործման իրավունք տալ 5.Վրաստանի կազմում ինքնավար տարածքային միավորի կարգավիճակ տալՍամցխե-Ջավախքի եւ հարակից Ծալկա շրջանին: Գաբրիելյանը ափսոսանք է հայտնել, որ հանդիպմանը ներկա չեն գտնվել տեղական ղեկավարության ներկայացուցիչները, ովքեր կկարողանային համոզվել, որ պահանջներն արդարացի են և հետագայում թյուրիմացություններից կխուսափեին:

Ամփոփելով ելույթը, խորհրդի ղեկավարն ընդգծեց, որ Ջավախքում ապագան, անվտանգությունը, զարգացումը և ժողովրդավարությունը հնարավոր են միայն ինքնավարության շրջանակներում: