ՖԻԴԵ-ն ներկայացրել է խոշորագույն շախմատային մրցաշարերի ժամանակացույցը մինչ 2016թ.: Քննելով մասնակիցների ու կազմակերպիչների կարծիքները՝ Շախմատի միջազգային ֆեդերացիան որոշել է Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարը հետաձգել մինչև 2013թ. մարտը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ մրցաշարը կայանալու է Լոնդոնում 2012թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 13-ը: Մրցաշարին կմասնակցի նաև համաշխարհային վարկանիշում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը:
2014թ. տեղի կունենա աշխարհի առաջնության ևս մեկ մրցաշար, իսկ 2015-ի մրցաշարը չեղյալ է հայտարարվել: Օգոստոսին կամ նոյեմբերին Գրան պրիի փուլերից մեկի փոխարեն կխաղարկվի Աշխարհի գավաթը: