28 մարտի 2012 - 16:27 AMT
Բաղդադում ԱՊԼ գագաթաժողովին կմասնակցեն շուրջ 10 արաբական երկրների առաջնորդներ

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթաժողովին կմասնակցեն արաբական երկրների առաջանորդների կեսից քիչը: Այն բացվում է հինգշաբթի օրը Բաղդադում, հաղորդել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հելին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«ԱՊԼ գագաթաժողովին կմասնակցեն 9 կամ 10 արաբ առաջնորդներ»,- ասել է բեն Հելին իրաքյան «Ալ-Իրաքիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ինչպես սպասվում է, գագաթաժողովի գլխավոր թեման կդառնան «արաբական գարնան»՝ Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում զանգվածային ժողովրդական հուզումների հետևանքները, որոնք հանգեցրել են Թունիսի, Եգիպտոսի, Լիբիայի և Եմենի առաջնորդների հեռացմանը: Բացի դրանից, ԱՊԼ գագաթնաժողովում քննարկվելու է սիրիական ճգնաժամը: