Մարտի 28-ին Բրյուսելում Հայ Դատի եվրոպական գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը և մամլո քարտողաւր Պետո Դեմիրճյանը հանդիպել են ԵՄ-ում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում Վրաստանի դեսպան Սալոմե Սամատաշվիլիի հետ:
Հանդիպմանը Հայ Դատի ներկայացուցիչները պատմել են դեսպանին Ջավախքի հայկական կազմակերպությունների խորհրդի ղեկավար Արտակ Գաբրիելյանի հանդիպումների մասին եվրոպացի պաշտոնյաների հետ և նրա ներկայացրած փաստաթղթերի մասին: Դեսպանին նաև փոխանցվել են այն պահանջները, որոնք Գաբրիելյանը ներկայացրել է եվրոպացիներին: Կարապետյանն ու Դեմիրճյանը նաև հայտնել են դեսպանին, որ շուտով Վրաստան կմեկնի Հայ Դատի գրասենյակի պատվիրակությունը, որը կհանդիպի Վրաստանում ԵՄ ներկայացուցիչների ու վրաց իշխանությունների հետ՝ լուծում տալու համար Ջավախքի խնդիրներին: Դեսպանը բարձր է գնահատել այդ հանդիպումն ու խոստացել է միջնորդել, որ պատվիրակությունը հանդիպի վրաց իշխանությունների հետ: