«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն առաջնահերթ խնդիր է Հայաստանի համար»,-Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների համաժողովում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Մյուս բոլոլ խնդիրները ածանցյալ են»,-ասել է նա: Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս: «Փակ սահմանները, հաղորդակցությունների բացակայությունը, Թուրքիայում և Ադրբեջանում մշակութային հուշարձանների ավերումը, պատերազմական իրավիճակը,-այս ամենը շարունակվող Հայոց ցեղասպանության հետևանքներն են»,-ասել է նա:
Հովհաննիսյանը նշել է, որ նա հարկ է համարում պայքարել նաև երկրի ներսում առկա խնդիրների՝ կաշառակերության, մենշնորհների, աղքատության դեմ, սակայն յուրաքանչյուր ժողովուրդ պետք է պայքար մղի բոլոր ճակատներում: Հայ դատը հենց դա էլ անում է և ինչ էլ ասեն, հայ ժողովուրդն ընդունում է, հասկանում է և կիսում է Հայ Դատի գաղափարները»,-ասել է նա: