30 մարտի 2012 - 15:18 AMT
Արամ Առաջին. Պետք է պահպանել միասնականությունը` անկախ հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների տարբերություններից

Մարտի 29-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ընդունել է Կովկասի ու Հայաստանի կաթոլիկ եպիսկոպոս Ռաֆայել Մինասյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տիեզերական հարաբերությունների գծով ատենադպիր, արքեպիսկոպոս Նարեկ Ալեմեզյանը, հաղորդում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը:

Եպիսկոպոս Ռաֆայել Մինասյանն Արամ Առաջինին ներկայացրել է իր գործունեությունը: Նշելով եպիսկոպոսի մարդասիրական և հովվապետական գործունեությունը` Արամ Առաջինը բարձր գնահատական է տվել հայ առաքելական և հայ կաթոլիկ եկեղեցիների համագործակցությանը և ընդգծել ազգային միասնության պահպանման կարևորությունը` անկախ հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների աստվածաբանական տարբերություններից: