30 մարտի 2012 - 18:40 AMT
ԱՊԼ-ը կոչ է արել ՄԱԿ ԱԽ-ին կատարման համար անպայման հայտարարել Սիրիայի վերաբերյալ բանաձևը

Հինգշաբթի օրն Արաբական պետությունների լիգայի առաջնորդները Բաղդադում կոչ են արել անհապաղ կյանքի կոչել ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Քոֆի Աննանի խաղաղ պլանը սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: «Ճգնաժամի լուծումը նախկինի նման գտնվում է սիրիացիների ձեռքում, ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության»,- ասել է ԱՊԼ ղեկավար, գեներալ Նաբիլ Արաբին Բաղդադում կայացած գագաթնաժողովում:

Արաբին կոչ է արել ՄԱԿ Անվտանգության խորհրդին անպայման հռչակել բանաձևի կատարումը, որը «ոչ միայն կշեշտեր հրադադարի անհրաժեշտությունը, այլ նաև կորոշեր հրադադարի հասնելու համապատասխան մեխանիզմները»: