30 մարտի 2012 - 19:38 AMT
Թուրքիայում թմրանյութերի բիզնեսին հակազդելու գործողության ընթացքում առգրավվել է 860 կգ հերոին

Ստամբուլի անվտանգության վարչությունն անցկացրել է Թուրքիայում վերջին տարիներին թմրանյութերի բիզնեսին հակազդելու խոշորագույն գործողությունը, որի ընթացքում առգրավվել է 860 կգ հերոին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ձերբակալվել է 18 հոգի, կալանքի տակ վերցված մարդկանց ազգային պատկանելության մասին առայժմ տեղեկատվություն չկա: