30 մարտի 2012 - 20:20 AMT
Տեղի է ունեցել Արթուր Աբրահամի և Պյոտր Վիլշևսկու կշռման արարողությունը

Գերմանիայի Քիլ քաղաքում քիչ առաջ տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և նրա մրցակցի` լեհ Պյոտր Վիլշևսկու կշռման արարողությունը:

Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Պյոտր Վիլշևսկին` 76.1 կգ: Մենամարտը կայանալու է վաղը` մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի «Sparkassen-Arena» մարզահամալիրում, PanARMENIAN.Net-ին է հաղորդել Աբրահամի մամլո քարտուղարը:

Սա հայ բռնցքամարտիկի երկրորդ մենամարտն է 2012 թվականին: Հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։