
Մաշտոցի պուրակի համար պայքարող քաղաքացիների անկախ խումբը վաղը` ժամը 13:00-ին, սեփական միջոցներով պարտրաստվում է ապամոնտաժել Մաշտոցի պուրակում կառուցված տաղավարները:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ակտիվիստ Արփինե Գալֆայանը նշեց, որ ապամոնտաժումն իրականցնելու է 10 հոգանոց ազատ քաղաքացիական խումբը, իսկ մնացած հավաքվածները դիտորդի կարգավիճակում են լինելու. «Խումբը չի պատրաստվում որևէ անօրինական գործողություն կատարել, իսկ եթե ոստիկանությունն, այնուամենայնիվ, բռնի գործողություն կատարի, դա արդեն դատական խնդիր է, քանի որ նրանց գործողությունները հակասահմանադրական կլինեն ու կորակվեն որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում» :
Ոստիկանության տարածած նախազգուշական հաղորդագրությանն ի պատասխան` ՄԻԺԻ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ապամոնտաժող քաղաքացիների գործողությունների և իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն, ոստիկանության կողմից որևէ բռնի ուժի գործադրում դիտարկվելու է որպես քաղաքապետարանի ապօրինի որոշումների իրագործում: