Պլովդիվում ընթացող Շախմատի տղամարդկանց Եվրոպայի առաջնության 10-րդ նախավերջին տուրում հայ շախմատիստներից հաղթանակ են տարել երկուսը: Արման Փաշիկյանը հաղթել է Վլադ-Կրիստիանու Ջիանուին (Ռումինիա), իսկ Վլադիմիր Պողոսյանը հաղթել է Նաիմ Սահիտին:
Վլադիմիր Հակոբյանը Լաուրենս Ֆրեսինեից (Ֆրանսիա) կրած պարտությունից հետո նահանջել է 22-րդ տեղը: Առաջնության առաջատարը Ֆրեսինեն է 8 միավորով:
Գաբրիել Սարգսյանը միավորները կիսել է Իլդար Խայրուլինի (Ռուսաստան), Զավեն Անդրիասյանը՝ Նիկլաս Խուսչենբետի (Գերմանիա) հետ: Ոչ ոքի են ավարտվել նաև Ռոբերտ Հովհաննիսյան-Մատեյ Սեբենիկ (Ռուսաստան), Հովհաննես Գաբուզյան-Նիկիտա Մայորով (Բելառուս), Հրանտ Մելքումյան-Դարիուս Սուիերց (Լեհաստան) պարտիաները:
Սամվել Տեր-Սահակյանը զիջել է Միշել Գոդենին (Ֆրանսիա), Տիգրան Պետրոսյանը՝ Բաադուր Ջոբավային (Վրաստան), Սերգեյ Մովսիսյանը՝ Եվգենի Նայերին (Ռուսաստան):