ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլայի հետ քննարկել է Արաբական թերակղզու երկրների հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգման հարցերը: ԱՄՆ պետքարտուղարը և թագավոր Աբդալլան քննարկել են նաև Պարսից ծոցի պետությունների համատեղ գործողությունների խնդիրը արտաքին սպառնալիքներին դիմակայելու հարցում:
ԱՄՆ-ն մտադիր է վաճառել ՀՀՊ տեխնոլոգիայի տարրերը Միավորված Արաբական Էմիրություններին: Սակայն, Վաշինգտոնը ձգտում է, որ տեղի կառավարությունները վերջ տան տարաձայնություններին և համատեղ պաշտպանական քաղաքականություն մշակեն, հայտնում է «Ռոսբալտը»: