31 մարտի 2012 - 11:21 AMT
Ֆիլիպինների ափի մոտ բռնկվել է «Ազմարա կվեստ» զբոսաշրջային նավը

Ֆիլիպինների ափի մոտ բռնկվել է «Ազմարա կվեստ» զբոսաշրջային նավը: Ինչպես հայտնել է ափամերձ պարեկային ծառայության ներկայացուցիչը, հրդեհի արդյունքում վնասվել է նավի շարժիչը: Հրդեհը բռնկվել է մարտի 30-ին և մարվել է թիմի ուժերով: Անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածք է ստացել, ուղևորներից ոչ ոք չի տուժել:

Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում: Ֆիլիպինների պարեկային ծառայությունը սկսել է փրկարար գործողությունը՝ ուղարկելով իր մոտորանավակները: