2011թ. մարտից մինչև 2012թ. մարտի 15-ը Սիրիայում զինյալ ահաբեկիչների ձեռքից զոհվել է 6143 մարդ: Այս տվյալները ներկայացված են ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի ՄԱԿ ԱԽ-ին հասցեագրված նամակում: Զոհ է դարձել 3211 խաղաղ քաղաքացի, 478 ոստիկան, 2088 զինծառայող և անվտանգության ուժերի ծառայող:
Անկարգությունների ժամանակ առևանգվել է 1560 խաղաղ բնակիչ, զինծառայող ու ոստիկանության սպա: 931 մարդ անհայտ կորած է համարվում: Բացի այդ, առևանգվել է 2256 միավոր տրանսպորտ, հայտնում է vesti.ru-ն: