31 մարտի 2012 - 13:09 AMT
Մարտի 25-30-ը Ադրբեջանը շուրջ 300 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 300 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: