31 մարտի 2012 - 13:36 AMT
Երևանում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը

Մարտի 30-ի ժամը 23.30-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը, պատահարի հետևանքով ուղևորուհին՝ 1966 թ. ծնված Անժելա Կարապետյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: