2 ապրիլի 2003 - 23:49 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԸՆԴԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Այսօր Երեւանում ԱՄՆ դեսպանատան առջեւ տեղի է ունեցել ուսանողական ցույց ընդդեմ Իրաքում ծավալված պատերազմի: Գործողության մասնակիցները` հիմնականում, Մովսես Խորենացու անվան համալսարանի ուսանողները կոչ են արել ԱՄՆ իշխանություններին դադարեցնել պատերազմն ընդդեմ Իրաքի, որի ընթացքում «զոհվում են նաեւ խաղաղ բնակիչներ եւ երեխաներ»: