31 մարտի 2012 - 13:55 AMT
ASEAN տարածաշրջանային խմբի երկրները որոշել են ստեղծել իրենց տնտեսական միությունը

ASEAN երկրների ֆինանսների նախարարները հրապարակել են հայտարարություն, որում հաստատել են տնտեսական և ֆինանսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ձգտումը: АСЕАН պետությունները պլանավորում են 2015-ին ստեղծել АСЕАН Տնտեսական միություն:

«ASEAN երկրների ֆինանսների նախարարները Ինդոնեզիայի, Կամբոջայի և Բրունեյի կենտրոնական բանկերի ղեկավարների հետ հաստատում են տարածաշրջանում տնտեսական աճին և ֆինանսական կայունությանն աջակցելու և համաշխարհային մարտահրավերները հաշվի առնելու ձգտումը»,- ասվում է կազմակերպության պաշտոնական հաղորդագրությունում: Նախարարները կարծիքներ են փոխանակել Զարգացման ասիական բանկի, Համաշխարհային բանկի և ԱՄՀ ներկայացուցիչների հետ ու կոչ արել համաշխարհային կազմակերպություններին շարունակել օգնել տարածաշրջանում նորարարական նախագծերի իրագործմանը:

Կամբոջայի վարչապետի տեղակալ, ֆինանսների նախարար Կիտ Չնոնը նշել է, որ 2011-ին տարածաշրջանի տնտեսությունների միջին աճը կազմել է 4,5 տոկոս, 2012-ին այդ ցուցանիշը նախատեսվում է 5,6-6,3 տոկոսի մակարդակում: