2011 թվականին Հայաստանի կառավարությանը հաջողվել է ամբողջությամբ կատարել պետական բյուջեն, միաժամանակ նվազեցնելով պետբյուջեի դեֆիցիտը: «2011-ին ծրագրված 3,9 տոկոսի փոխարեն արձանագրվել է 2,7 տոկոս դեֆիցիտ»,- հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 31-ին ՀՀ կառավարությունում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում:
Նշելով, որ 2012-ի համար ծրագրվել է 2,9 տոկոսանոց դեֆիցիտ` Տիգրան Սարգսյանն ընգծել է, որ իրականացվելու է դեֆիցիտի փուլ առ փուլ նվազեցման քաղաքականություն, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: