Գլենդեյլի հանրային գրադարանը 2012-ի ապրիլի 3-ին կազմակերպում է Վահագն Ն. Դադրյանի դասախոսությունը և գրքերի ստորագրումը, ով Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխարհահռչակ փորձագետ է:
Վահագն Տատրյանը ցեղասպանության, մասնավորապես, Հայոց ցեղասպանության գիտակ է, փորձագետ: Մի քանի տարի շարունակ նա զբաղված է եղել ցեղասպանությունների ուսումնասիրության մեծ նախագծով Գուգենհայմի հիմնադրամի հովանու ներքո: Նախագծի առաջին ձեռքբերումը դարձել է «Հայոց ցեղասպանության պատմությունը. էթնիկ հակամարտությունները Բալկաններից մինչև Անատոլիա և Կովկաս» գրքի հրապարկումը: Նրա հրապարակումների լայն ցուցակն իր մեջ ներառում է մի քանի հոդվածներ հրեական Հոլոքոսթի և ամերիկյան հնդկացիների հետապնդումների մասին: 2005-ին նա չորս առանձին մրցանակներ է ստացել ցեղասպանությունների ուսումնասիրության մեջ ունեցած ցմահ ավանդի համար: Դադրյանը ներկա պահին Ցեղասպանության ուսումնասիրությունների գծով տնօրեն է Զորյան ինստիտուտում: