ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնկացել է անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը, PanARMENIAN.Net-ին են հայտնել նախագահի մամլո գրասենյակից:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այօր հավաքված էին կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ընտանիքի անդամները, հարազատները, ականավոր արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամները և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներ: