
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութլուի հրավերով կայցելի Ստամբուլ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Մամեդյարովը կմասնակցի «Սիրիայի ժողովրդի բարեկամների խմբեր» 2-րդ համաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 1-ին Ստամբուլում:
Իրենց «Սիրիայի բարեկամներ» են անվանում արաբական և եվրոպական երկրների մեծամասնությունը, ինչպես նաև ԱՄՆ-ը և մի շարք այլ պետություններ: Իրենց հանդիպումներում նրանք փորձում են ընդհանուր դիրքորոշում մշակել սիրիական հակամարտության վերաբերյալ: