31 մարտի 2012 - 16:36 AMT
ԱՄՆ-ը Ռուսաստանին մտահոգություն է հայտնել Մոսկվայում իր դեսպանի անվտանգության առիթով

Վաշինգտոնը ռուսական կողմին մտահոգություն է հայտնել Մոսկվայում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլի անվտանգության առիթով:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այդ մասին հաղորդել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: «Դեսպանի Մոսկվա ժամանելուց հետո տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, որոնք անհանգստություն են առաջացնում նրա անվտանգության վերաբերյալ»,- հայտարարել է Թոները:

Նա հասկացնել է տվել, որ անհանգստությունը կապված է նրա հետ, որ դեսպանին հետևում են, գաղտնալսում նրա հեռախոսը: