31 մարտի 2012 - 16:55 AMT
ԿԺԴՀ-ն արբանյակի հետ իր հրթիռի արձակման վերաբերյալ ԱՄՆ արձագանքը «չափից դուրս» է համարում

Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին ապրիլի կեսին պլանավորված արբանյակի հետ իր բալիստիկ հրթիռի գործարկման նկատմամբ «չափից դուրս» արձագանքի մեջ, հաղորդում է «Ազատություն ռադիոյի» ռուսական ծառայությունը:

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ը հայտարարել է Հյուսիսային Կորեային 240 հազար տոննա պարենամթերք մատակարարելու մասին համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին: ԱՄՆ-ը հիմնավորել է իր որոշումը նրանով, որ Պհենյանը խախտել է համաձայնագրի պայմաններից մեկը, որն արգելում է հրթիռների փորձարկումը: