1 ապրիլի 2012 - 18:46 AMT
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Այսօր` ապրիլի 1-ին, Սուրբ Հարությանը (Զատիկ) նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն, որ Քրիստոսի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին «Օրհնություն, Դավթի որդուն»:

Հիսուսի մուտքը Երուսաղեմի բնակիչներն ընդունել են մեծ ուրախությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը փռելով ճանապարհի վրա, որը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստություն, խաղաղություն, հաղթանակի և փառքի նշան: Այդ ճյուղերի ընծայումը խորհրդանշում թ մահվան հանդեպ հաղթանակ: Տոնի նախօրեին` շաբաթ օրը բացվում է եկեղեցու խորանի վարագույրը, իսկ կիրակի օրը` ժամերգությունից հետո բաց վարագույրներով մատուցվում է պատարագ: Այդ օրը առավոտյան օրհնվում են ուռենու կամ ձիթենու ճյուղերը, և բաժանվում մարդկանց:

Այդ օրը եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում: