
Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը 2013 թվականի կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ապրիլի 1-ին “Միկայում” հյուրընկալեց Ավստրիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց 2:4 հաշվով հօգուտ հյուրերի:
7-րդ և 10-րդ րոպեներին Հայաստանի հավաքականից գոլերի հեղինակ են դարձել Գոհար Արմենյանը և Անի Ղուկասյանը, սակայն Նինա Բուրգերի հեթ-տրիկի և Կորնելիա Հաասի գոլի շնորհիվ Ավստրիայի հավաքականին հաջողվել է վաստակել 3 միավոր:
Վաղարշակ Ասլանյանի սաները կրել են իրենց 7-րդ անընդմեջ պարտությունը և եզրափակում են 7-րդ խմբի աղյուսակը: Ավստրիան 10 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը: Խմբի առաջատարը 12 միավորով Դանիան է:
Իր հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի սեպտեմբերի 19-ին Չեխիայի դեմ: