2012թ. առաջին եռամսյակում «Ամերիաբանկ» ՓԲԸ լիզինգային գործառնությունների պորտֆելն աճել է 85%-ով և եռամսյակի կտրվածքով կազմել ավելի քան 3,4 մլրդ դրամ: Բանկի մամլո ծառայությունը միաժամանակ հաղորդում է, որ դա գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 109%-ով:
Պորտֆելի գերակշռող մասը բաժին է ընկնում շինարարության, սննդի արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտներին, ներգրավված են նաև առողջապահության, առևտրի և ծառայությունների ոլորտները: «Բանկը մշակել է ճկուն սակագնային փաթեթ լիզինգային ծառայությունների գծով, ինչի շնորհիվ ապահովել է ոչ միայն պորտֆելի աճ, այլ նաև տնտեսության տարատեսակ ոլորտները ներկայացնողկազմակերպությունների ներգրավում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակելու է ընդլայնել համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել լիզինգային ծառայության առավել մրցունակ պայմաններ հաճախորդների համար: