2 ապրիլի 2012 - 11:47 AMT
ԵՄ ժամկետ չի սահմանում 2014թ ՕԽ Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու համար

Եվրոպական միությունը որևէ ժամանակային սահմանափակում չի դնում Ռուսաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հաստատման հարցում, հայտարարել է աղբյուրը, որը մոտ է բանակցային կողմերին:

«Ռուսական ներկայացուցիչներն ասում էին, որ դա կարող է հավանական լինել 2014-ին: Եվրոպական միության կողմից հայտարարվել է, որ ժամանակային սահմանափակումներ չկան: Այդ շշուկները տարածվում են խոշոր սպորտային իրադարձությունների պատճառով»,-աղբյուրի խոսքը հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նա նաև ընդգծել է, որ ԵՄ երկրներում տարբեր դիրքորոշումներ կան Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի բանակցությունների վերաբերյալ, այդ թվում` հոռետեսական: