Բուենոս Այրեսում ոստիկանության հետ բախումներով են ավարտվել Հարավային Ատլանտիկայում Մալվինյան (Ֆոլքլենդյան) կղզիների համար պատերազմի սկսվելու 30-ամյակին նվիրված զանգվածային միջոցառումները: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, «Քեբրաչո» ձախ արմատական խմբավորման ակտիվիստները քարեր են նետել Բուենոս Այրեսում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա:
«Անգլիացինե'ր, դո'ւրս Մալվիններից» կարգախոսով ցույցը, որին մասնակցում էին նաև Աշխատավորների սոցիալիստական շարժման և Հեղափոխական կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներ, երկուշաբթի երեկոյան ավարտվել են զանգվածային անկարգություններով:
Ցուցարարներն այրել են անգլիական զինվորի հագուստով տիկնիկը, ինչպես նաև ոստիկանների վրա քարեր ու հրկիզող խառնուրդով շշեր են նետել: Կարգ հաստատելու նպատակով ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ջրանետներ և ռետինե փամփուշտներ: