3 ապրիլի 2012 - 15:59 AMT
2012թ. 2 ամսում Հայաստանում կոնյակի արտադրությունն ավելացել է 42.9 տոկոսով

2012թ. հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 2530.3 հազար լիտր կոնյակ, ինչը 42.9 տոկոսով ավելի է 2011-ի նույն շրջանի ցուցանիշից (1770.5 հազար լիտր):

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 968.7 լիտր օղի, ինչը ավել է 2011-ի ցուցանիշից 78.8 տոկոսով:

Բացի դրանից, 2012թ հունվարին արտադրվել է 654.5 հազար լիտր գինի 2011-ի 451 հազար լիտրի փոխարեն (45.1 տոկոս աճ): Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 436,2 հազար լիտր գարեջուր, ինչը 37,2 տոկոսով շատ է, քան 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ` 317,9 հազար լիտր:

Շամպայն գինիների արտադրությունը նվազել է 93,8 տոկոսով` կազմելով 1.7 հազար լիտր:

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2012-իհունվար-փետրվարին ավելացել է 7 տոկոսով` կազմելով 3213,2 հազար լիտր: