ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան: Այցի ընթացքում Ֆինլանդիայի ԱԳ նախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:
Ապրիլի 4-ին տեղի կուենան Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամլո ասուլիս:
Էրկկի Տուոմիոյան կայցելի նաև Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: